Հայերեն   Русский   English
Ford Transit / սկսած 10.450.000 - 14.500.000 դրամ
Ford Transit
 ՙՖորա՚ ընկերությունը շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Այս անգամ հերթը աշխարհահռչակ Transit կոմերցիոն ավտոմեքենաների գնորդներինն է: ՖՈՐԴ-ի հայաստանայան պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական գլխամասի` ՙՖորդ Յուրըպ՚-ի հետ միասին առաջարկում է վաճառքի հատուկ պայմաններ:

 Կոմերցիոն ավտոմեքենաների հիմնական գնորդներ համարվող կորպորատիվ հաճախորդները մոտ ժամանակահատվածում հնարավորություն ունեն խնայել մինչև 500.000 դրամ` ցանկացած Transit ավտոմեքենա ձեռք բերելիս: ՙՖորա՚ ընկերությունում համոզված են, որ վաճառքի պայմանների նման բարելավումը լավ խթան կհանդիսանա Ֆորդ մակնիշի կոմերցիոն ավտոմեքենաների շուկայական դիրքերի ամրապնդման համար: