Հայերեն   Русский   English
Ford Kuga / սկսած 10.912.000 դրամից
Ford Kuga
 'Ֆորա' ընկերությունը հերթական հաճելի անակնկալն է պատրաստել ՖՈՐԴ մակնիշի ավտոմեքենաների սիրահարների համար: Այս անգամ խոսքը գնում է աշխարհահռչակ ավտոարտադրողի հպարտությունը հանդիսացող KUGA ամենագնացի մասին, որն արդեն հասցրել է գրավել շատերի ուշադրությունը:

 Հաշվի առնելով հայաստանյան շուկայում արտաճանապարհային ավտոմեքենաների և քրոսովերների հանդեպ առկա մեծ պահանջարկը և ձգտելով ամրապնդել KUGA ավտոմեքենայի դիրքերը սպառողների շրջանում` ՙՖորա՚-ն առաջարկում է միանալ ներկայումս ավտոսրահում անցկացվող ակցիային:

 Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում հնարավորություն է ստանում KUGA ավտոմեքենա ձեռք բերելիս խնայել մինչև 1.000.000 դրամ: Պարզապես անհրաժեշտ է դիմել Աճառյան 42 հասցեում գտնվող ավտոսրահ և պատվիրել KUGA ամենագնաց մինչև մայիսի 28-ը: Այս դեպքում հաճախորդին ՙՖորա՚ ընկերության և ՙՖորդ Յուրըփ՚ ՖՈՐԴ-ի եվրոպական ներկայացուցչության կողմից պաշտոնապես կտրամադրվի զեղչ մեկ միլիոն դրամի չափով: